Հնդկաստանի Կալկութա քաղաքում ապրիլի 24-ին մոտ երեք հազար մարդ աղոթել եւ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այս տարի ի նշան հարգանքի առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Սուրբ Զատկի տոնի կազմակերպիչները հրավիրել են Հնդկաստանի հայերի հոգեւոր հովիվ, հայր Խորեն Հովհաննիսյանին աղոթք կարդալու եւ հավատացյալներին դիմելու համար:
Ամեն տարի Սուրբ Զատկին Կալկութայի քրիստոնյաները հավաքվում են Սուրբ Պողոս անգլիական տաճարում:



























