ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ կընդունվեն հակաճգնաժամային եւս 3 փաթեթներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 26-ի հերթական նիստում կառավարությունը քննարկել եւ ընդունել էր ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք 5 փաթեթներ:

«Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական»,-հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: