2015թ.-ին Հայաստանը կունենա նորագույն տեխնոլոգիաներով եզակի թանգարան` Կոմիտասին նվիրված: Թանգարանը առանձնահատուկ է նրանով, որ այնտեղ հնարավոր կլինի տեսնել Կոմիտասի կյանքը եւ ներաշխարհը եռաչափ մոդելավորմամբ:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» ընկերության նախագահ Գարեգին Չուգասզյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ թանգարաններ ունեն աշխարհի շատ քիչ երկրներ:
«Սա իրականի եւ վիրտուալի համադրությունը կլինի: Իրական թանգարանում մեծ էկրաններով կներկայացվի Կոմիտասին վերաբերող տեղեկատվությունը գերժամանակակից տեխնոլոգիաների միջոցով»,-ասաց Գ. Չուգասզյանը
Նրա խոսքով` արդեն հաջորդ տարի հնարավոր կլինի տեսնել իրական թանգարանի եռաչափ օնլյան մոդելը:





























