Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Արմենիա» անունը կրող հրապարակում ապրիլի 24-ին տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը, որի նախաձեռնողն էր «Ուրուգվահայ բազմամիութենական կազմակերպությունը», մասնակցել են Մոնտեվիդեոյի հայկական բոլոր կառույցները, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, խորհրդարանի Ուրուգվայ-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Մոնտեվիդեոյում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ:

Հանդիսության գլխավոր բանախոսներն են եղել Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան եւ վերջերս Թուրքիայի իշխանությունների դեմ դատական հայցը շահած արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանը: