Աշխաբադում ապրիլի 25-ին Միջին Ասիայի եւ Պարսից ծոցի շրջանների միջեւ միջանցքի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել։

Հնգակողմ բանակցությունների արդյունքներով փաստաթուղթը ստորագրել են Թուրքմենստանի, Իրանի, Ուզբեկստանի արտգործնախարարներ Ռաշիդ Մերեդովը, Ալի Ակբար Սալեհին, Էլյեր Գանիեւը, Օմանի Սուլթան Յուսուֆ բին Ալաուի բին Աբդուլլան եւ Քաթարի փոխարտգործնախարար Աբդուլլա Ալ-Ռահիմին։

Այդ տրանսպորտային-տարանցիկ միջանցքը կազմված կլինի Ուզբեկստանը, Թուրքմենստանը եւ Իրանն իրար միացնող երկաթգծից, ինչպես նաեւ իրանական Բենդեր Աբբաս եւ Չահբահար նավահանգիստներից մինչեւ Օմանի եւ Քաթարի նավահանգիստները ծովային ճանապարհից։

Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, փաստաթղթի ստորագրումից հետո Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը նշել է, որ շնորհիվ այս համաձայնագրի՝ հնարավոր կլինի վերականգնել Մետաքսի ճանապարհը։