Ադրբեջանում քրեական մեղադրանքով ձերբակալվել է եւս մեկ երիտասարդ ակտիվիստ, ով մասնակցել է Բաքվում բողոքի գործողություններին: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 14-ի: «Մուսաֆաթ» կուսակցության անդամ Ռուֆատ Հաջիբեյլին ձերբակալվել է ապրիլի 2-ին տեղի ունեցած միտինգի կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում:

Հաջիբեյլին ձերբակալվել էր ապրիլի 17-ին տեղի ունեցած միտինգի ժամանակ եւ դատապարտվել 5-օրյա կալանքի: Սակայն ազատ արձակումից առաջ նրան արդեն քրեական մեղադրանք է առաջադրվել:

Ադրբեջանի իշխանությունները դաժանաբար կանխում են ընդդիմության` հանրահավաք անցկացնելու ցանկացած փորձ, իսկ միջազգային հանրությունը շարւնակում է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա: