Իրանն ու Իրաքը էքստրադիցիայի մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթն ապրիլի 24-ին ստորագրել են երկու երկրների արդարադատության նախարարները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Որոշ իրանական լրատվամիջոցներ գրում են, որ այդ համաձայնագրի համաձայն, երկիր պետք է էքստրադիցիայի ենթարկվեն վտարանդի իրանցիները, որոնք Իրանում մեղադրվում են ահաբեկչության մեջ:
Սակայն, Իրաքի արդարադատության փոխնախարարը հայտարարել է, որ այդ համաձայնագիրը վերաբերում է միայն հանցագործություն կատարած անձանց եւ չի կարող կիրառվել Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության անդամների նկատմամբ:



























