Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 11-ի դրությամբ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 24,9 տոկոսը: Այս մասին հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա ներկայացրեց ընտություններին ակտիվությունն ըստ շրջանների:

Ըստ այդմ, Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների քվեարկել է 8908 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 22,8 տոկոսը:

Ասկերան - 3775 ընտրող կամ 31,2 տոկոսը

Հադրութում – 2523 ընտրող կամ 28,7 տոկոսը

Մարտակերտ - 3566 ընտրող կամ 26,7 տոկոսը

Մարտունի – 4341 կամ 25 տոկոսը

Շահումյան – 536 ընտրող կամ 25 տոկոսը

Շուշի – 944 ընտրող կամ 23,9 տոկոսը

Քաշաթաթ – 1350 ընտրող կամ 19 տոկոսը

Երեւան- 94 ընտրող կամ 12,1 տոկոսը:

Արզումանյանը հավելեց, որ «Շուշի» ՔԿՀ-ում ընտրությունները սկսվել են ժամը 11-ին: