Միջերկրական ծովի երկրներին, ներառյալ` Եգիպտոսին, առաջիկա երեք տարվա ընթացքում ավերիչ ցունամի է սպառնում: Նման նախազգուշացում են արել եգիպտացի եւ իտալացի գիտնականները:

Նրանց տվյալներով, երեք կղզիների` Կիպրոսի, Հռոդոսի եւ Կրետեի շրջանում հզոր երկրաշարժ է լինելու, որից հետո կարող է առաջանալ ցունամիի վտանգ, արդյունքում ափամերձ քաղաքների վրա բազմամետրանոց ալիքներ կթափվեն` իրենց ճանապարհից մաքրելով բնակավայրերը:

Գիտնականների եզրակացություններն արդեն քննարկման են դրվել Եգիպտոսում: Առաջիկայում արտակարգ խորհրդակցություն է գումարվելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: