Սարատովում ապրիլի 24-ին հայկական խաչքարի մոտ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցույց է կայացել:

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են հայ համայնքը, քաղաքական գործիչներ, մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է sar.rodgor.ru-ն:

Հուշարձանի մոտ շատ ծաղիկներ են եղել: Ավանդույթի համաձայն մոմեր են վառվել, լռության րոպե է անցել: Սարատովի կառավարությունը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 96 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: