Երեք մարդ զոհվել է, եւս 45-ը վնասվածքներ են ստացել երկուշաբթի գիշերը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրի գնդակոծման արդյունքում, գնդապետը չի տուժել, հայտնել է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ջամահիրիայի կառավարության ներկայացուցիչ Մուսսա Իբրահիմին:

ՆԱՏՕ-ի ավիացիան հարվածներ է հասցրել Բաբ Էլ-Ազիզիա շրջանին, որտեղ գտնվում Քադաֆիի նստավայրը: Հաղորդվում է, որ նստավայրի վրա մինչեւ 4 հատ հզոր հրթիռ է արձակվել: Լրջորեն վնասվել են երեք շենքեր:

Լիբիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, թե գնդապետը «չի թաքնվում», թեեւ գտնվում է «անվտանգ վայրում»: