Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Խաբիբոլա Սայայարին հայտարարել է, որ Իրանը մտադիր է «շարունակել հզոր ռազմավարական ներկայությունը Համաշխարհային օվկիանոսի ջրերում»:

IRNA գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է «Իրանի նոր պաշտպանողական դոկտրինի» մշակման եւ ընդունման մասին:

Սայայարին հատկապես ընդգծել է Իրանի ռազմական ներկայության անհրաժեշտությունը Ադենի ծոցում: Ծովակալը նշել է, որ այդ ծոցում կան 30 երկրների նավեր:

Հիշեցնելով, որ վերջերս Իրանի 2 նավեր անցել են Սուեզի ջրանցքը, նա հայտարարել է, որ «մչիայն սիոնիստական ռեժիմն է սարսափում Սուեզի ջրանցքում Իրանի նավերի հայտնվելուց»: