Ուկրաինայի կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցիների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է աջակցություն  ցուցաբերել Կիեւի Խարկովի զանգվածում հայկական եկեցեցու կառուցապատմանը։ Այս մասին ասել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը։

«Կիեւում 40 հազար հավատացյալ հայ է ապրում, իսկ փոքրիկ ժամատունը միայն 15 մարդ է տեղավորում»,- ասել է նա։

Արքեպիսկոպոսի խոսքով, հայկական եկեղեցին Կիեւում գոյություն է ունեցել 15-րդ դարից։ Հրդեհից հետո հայերը տեղափոխվել են Լվով, որտեղ մինչ այժմ պահպանվել է հռչակավոր եկեղեցին, իսկ 19-րդ դարում Կիեւում նոր եկեղեցի է հայտնվում։ Այն գոյություն է ունենում մինչեւ 1924 թվականը։

«Տասը տարի առաջ մենք սկսեցինք եկեղեցի կառուցել։ Վիկտոր Յանուկովիչն այդ ժամանակ վարչապետ էր, եւ նա մեզ օգնեց, սակայն նոր իշխանությունների գալով՝ բոլոր ջանքերն իզուր դարձան։ Չորս տարի աաջ մենք համապատասխան տեղ գտանք։ Սակայն  օրդերի համաձայնագիր ստանալու գործընթացը ձգձգվեց եւ եթե հիմա էլ ձգձգվի, հավերժություն կտեւի»,- ասել է արքեպիսկոպոսը։