Տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 22-ին Երեւան քաղաքի Տերյան փողոցի թիվ 56 շենքի 23-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամանային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկները եւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 71-ամյա Իրինա Սոխիկյանի դին:




























