Իրանի գերագույն գլխավոր հրամանատարը հայտնել է, որ իր երկիրը ենթարկվել է երկրորդ վնասակար հարձակմանը` Stuxnet-ից հետո, որը մշակվել էր րանի միջուկային գործողությունները ձախողելու համար: Խոսքը գնում է «լրտեսական վիրուսի» մասին:
Նշենք, որ շատ հետազոտողներ, որոնք ուսումնասիրել են այսպես կոչված Stuxnet որդը, պնդում են, որ այն մշակվել է Իրանի միջուկային օբյեկտների գործունեությունը ձախողելու համար, ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների աշխատանքների ոչ անվտանգ արագություն ստեղծելով:
New York Times-ը հայտնել է, որ բարդ վնասակար ծրագիրը մշակել է ԱՄՆ-ը` Իսրայելի հետ համատեղ, հաղորդում է xakep.ru-ն:
Իրանի սահմաններից դուրս գործող հետազոտողները դեռ չեն կարողանում մեկնաբանել նոր վիրուսի մասին տեղեկությունը:





























