ԱՄՆ-ը 5 տարի անց` 2016-ին կզրկվի աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկրի կարգավիճակից, գրում է The Daily Mail-ը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Չինաստանը 2016 թվականին իր տնտեսական ցուցանիշներով առաջ կանցնի ԱՄՆ-ից, որը կարելի է անվանել «Ամերիկայի դարաշրջանի ավարտ»:
«Դա նշանակում է, որ այլեւս կարեւոր չէ, թե ով կհաղթի ԱՄՆ-ի 2012-ի նախագահական ընտրություններում: ԱՄՆ հաջորդ նախագահը ղեկավարելու է այդ երկրի անկման ժամանակ»,- գրում է թերթը:
Համաշխարհային վերլուծաբանները նախկինում էլ էին խոսում այն մասին, որ Չինաստանը կարող է աշխարհի տնտեսական լիդեր դառնալ, սակայն այդ իրադարձության կոնկրետ ժամանակային գնահատական հնչում է առաջին անգամ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Եթե ԱՄՀ-ի գնահատականները իրականանան եւ կոմունիստական Չինաստանն առաջ անցնի «աշխարհի ամենահզոր դեմոկրատական երկրից», դոլարի ճակատագիրը լուրջ հարվածի տակ կհայտնվի, որի փոխարժեքն այսօր արդեն լրջորեն տուժել է:




























