Կորոնավիրուսով վարակվելու առաջին ախտանշանը բարձր ջերմությունն է, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մարդիկ պատմում են, որ գիշերն արթնանում են մթագնած գիտակցությամբ, նրանք սարսափելի ինքնազգացողություն ունեն, չեն հասկանում՝ ինչ է կատարվում».-հայտարարել է Հարիսը:

Նա հավելել է, որ դրանից հետո հիվանդները զգում են դող:

«Ամենաակնհայտ ախտանշանը տենդն է եւ 38 աստիճանից բարձր ջերմությունը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ այդ նշանների հետ բախվում է պացիենտների ավելի քան 90 տոկոսը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում գրանցված է COVID-19-ով ավելի քան մեկ միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 57 հազարը: