Վրացական բանտերում սկսել է կիրառվել տեսաժամադրությունների համակարգը: Համակարգչային ծրագրի թեստավորումը տեղի է ունեցել այսօր` ապրիլի 26-ին:
Ինչպես հայտարարել է պատիժների կրման ուիրավական օգնության հարցերով փոխնախարար Գիորգի Մակասարաշվիլին, տեսաժամադրությունների կիրառումը կարելի է սկսել արդեն մի քանի օրից: Նրա խոսքով, առաջին փուլում համապատասխան տեխնիկան կտեղադրվի անչափահասների քրեակատարողական հիմնարկներում, այնուհետեւ համակարգը աստիճանաբար կներդրվի նաեւ այլ ՔԿՀ-ներում, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:
Նախարարությունում հայտարարում են, որ դատապարտյալը հնարավորություն կունենա օգտվել տեսաժամադրություններից ամիսը երեք անգամ: Ժամադրությունը վճարովի է, որի մեկ րոպեն արժե մեկ լարի: Ժամադրության առավելագույն ժամանակը 15 րոպե է:




























