Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է շվեդ խորհրդարանականներ Անելի Էնոքսոնի եւ Ֆրեդերիկ Մալմի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր, քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները, մասնավորապես, արտահերթ ընտրությունների հարցը, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը:

Հանդիպմանը ներկա է եղել ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ օրերս Անելի Անոքսոնը եւ Ֆրեդերիկ Մալմը Հայաստանում պարգեւատրվել են ԱԺ պատվո շքանշանով` Շվեդիայի Ռիկստագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես նաեւ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցում իրենց ջանքերի համար: