Հայաստանի 68 քաղաքացիներ, որոնք մասնակցել են 25 տարի առաջ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին, այսօր` ապրիլի 26-ին պարգեւատրվել են Պաշտպանության նախարարության մեդալներով, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, շնորհակալությունը հայտնելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ իրենց կողմից 25 տարի առաջ կատարված սխրանքը չի մոռացվի եւ ժամանակի ընթացքում կվերաիմաստավորվի»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:  

Միջոցառման մասնակիցները ստացել են նաեւ դիպլոմներ ու թանկարժեք նվերներ: