Ամենհոտեպ III փարավոնի 3-մետրանոց արձանը հայտնաբերվել է Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր քաղաքում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով այդ երկրի հնությունների հարցերով պետնախարար Զահի Հավեսը:
13-մետրանոց արձանը, որը բաղկացած է 7 կվարցիտե կտորներից, հայտնաբերվել է Մեռյալների հովտում` Ամենհոտեպ III-ի դամբարանային համալիրի պեղումների ժամանակ:
Գիտնականների կարծիքով, այդ արձանը մեկն է երկու միանման արձաններից, որոնք «պահպանում էին» փարավոնի պալատի հյուսիսային մուտքը: Այդ պալատը ավերվել է երկրաշարժից մ.թ.ա. 27 թվականին: Արձանը իր նախկին տեսքի բերելու համար մասնագետները պետք է ռեստավրացիայի ենթարկեն արձանի 7 բլոկները, հատկապես, որ արձանի գլուխը դեռ չի հայտնաբերվել:
Բացի այդ, հնագետները գտել են եւս երկու արձան` իմաստության եւ դպրության աստված Տոտի եւ պատերազմի աստվածուհի Սեհմեթի (առյուծի գլխով) արձանները: Սեմհեթի գրանիտե արձանի բարձրությունը 185 սմ է, լայնքը` 74 սմ:




























