Վանաձորի Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցից այսօր` ապրիլի 26-ին ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Վահան Տերյանի անվան թիվ 5 դպրոցից իրենց մոտ է տեղափոխվել 9-րդ դասարանի աշակերտ 14-ամյա Վահան Նասիբյանի դին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` ոստիկանության մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի եւ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ պարզել են, որ երեխան հանկարծամահ է եղել, ըստ նախնական տեղեկությունների, ֆիզկուլտուրայի դասի ժամանակ:

Քննիչի որոշմամբ, արդեն  նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունն ստանալուց հետո միայն քննչական մարմինը կունենա մահվան պատճառների մասին հարցի պատասխանը: Սակայն նախնական տեղեկություններով, 9-րդ դասարանի աշակերտի մահվան պատճառ է դարձել սրտամկանի  ինֆարկտը: Ըստ հարեւանների, նա դեռ մանկուց ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում :

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի