Ուկրաինայի ծովային տնտեսական գոտում դադարեցվել է որսագողերի գործունեությունը: Դա հնարավոր է դարձել շնորհիվ օդանավի եւ սահմանապահ մոտորանավակի, հաղորդում է «Ուրա-Ինֆորմ» գործակալությունը: Այսպես, այսօր` ապրիլի 26-ի առավոտյան, Օդեսայի էսկադրիլիայի օդանավը Ուկրաինայի ջրերում հայտնաբերել է Թուրքիային պատկանող ձկնորսական նավ:
Ուկրաինական կողմը փորձել է կապ հաստատել թուրքական նավի հետ, սակայն` ապարդյուն: Դրանից հետո դեպի թուրքական նավ է ուղեւորվել սահմանապահ խումբը, որը նավի վրա հայտնաբերել է շուրջ 10 կմ-անոց ցանց` կամբլա որսալու համար: Այս կապակցությամբ, Ուկրաինայի սահմանապահները որոշել են ձերբակալել թուրքական նավը:




























