Ճապոնիայից գիտնականները բուսական հիմքով պլաստիկ են մշակել, որը կարող է ծովի ջրում քայքայվել: Նոր նյութի ստեղծման մասին, որը կարող է նպաստել ծովերի եւ օվկիանոսների պլաստիկային աղտոտման խնդրի լուծմանը, հայտնում է Asahi Shimbun պարբերականը:

Խոսքը նյութի էժան արտադրության մասին է, որն արժեքավոր որակով է օժտված. այն աղի ջրում բիոքայքայվող է: Ենթադրվում է, որ բուսական հիմքով նոր պլաստիկը օգտագործվելու է հիմնականում որպես փաթեթավորման նյութ:

Նյութը ստեղծողները՝ Օսակայի համալսարանի աշխատակիցները, ասում են, որ նոր բիոքայքայվող պլաստիկի հիմքում օսլան է, որը պարունակվում է բուսական հումքում: Ավելին՝ շրջակա միջավայրի համար անվտանգ պլաստիկի արտադրության համար կիրառվում է ցելյուլոզա, որը ստանում են փայտի զանգվածից: Նոր նյութը նմանօրինակներից տարբերվում է բավականին բարձր մարությամբ:

«Մենք բիոքայքայվող նոր պլաստիկը փորձարկել ենք՝ այն տեղադրելով ծովի ջրի մեջ: Գրեթե մեկ ամսից պլաստիկի թերթրից գործնականում ոչինչ չի մնացել. նյութն անհետացել է ծովային միկրոօրգանիզմների շնորհիվ: Համապատասխանաբար՝ առանց միկրոօրգանիզմների ջրում մեր պլաստիկը չի քայքայվում»,- ասել է ճապոնացի գիտնականների խնբի ղեկավար Հիրոշի Ույաման, որը ներկայացրել է նոր հեռանկարային նյութը: