ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովից այսօր ստացել է պատասխան գրություն, որտեղ հանձնաժողովը ոչ պարզորոշ պատասխաններ է ներկայացրել գրասենյակի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։

«Այն զեկուցվել է նախագահ Սարգսյանին:

Նման ձևակերպումներով անորոշ պատասխանների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին գրասենյակն այսօր կտեղեկացնի»,– հայտնում են գրասենյակից:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ապրիլի 16–ին մասնակցել ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին, եթե գրասենյակից պատասխանեն իր բարձրացրած հարցերին։

Սերժ Սարգսյանը ապրիլի 16–ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. նա պայման է դրել