Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 26-ին ընդունել է Իրանի նախագահի` Կասպյան հարցերով հատուկ ներկայացուցիչ Մոհամադ Մեհդի Ահունձադեին, հայտնում է SalamNews-ը` վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունները, Կասպից ծովի իրակավան կարգավիճակի վերաբերյալ քննարկումների վիճակը, եւ այդ տեսանկյունից ընդգծվել է Մերձկասպյան երկրների ղեկավարների Բաքվի համաժողովի նշանակությունը:





























