Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին Բաքվում Իրանի ԱԳ փոխնախարար Մեհդի Ախունձադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է իրանա-ադրբեջանական սահմանին նոր անցակետեր ստեղծելու անհրաժեշտության մասին, հաղորդում է IribNews-ը:
Հանդիպման ընթացքում Ալիեւն ընդգծել է Ադրբեջանի եւ Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը:
Նշենք, որ Ախունձադեն Բաքվում մասնակցել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցերով հատուկ աշխատանքային խմբի նիստին:




























