Իրանն ու Թուրքմենստանը դեռ չեն հասունացել Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի ստորագրման համար: Այդ մասին SalamNews-ին հայտնել է կասպիական խնդրի փորձագետ Ռուստամ Մամեդովը:
Մամեդովը կարծում է, որ Բաքվում հատուկ աշխատանքային խմբի նիստին հնչած լավատեսությունը չի նպաստում խնդրի կարգավորմանը: «Այդ կապակցությամբ լավատեսական հայտարարություններ ես լսում եմ 1993թ.»,- հայտարարել է նա:
Նման անորոշությունը, ըստ քաղաքագետի, լիովին ձեռնտու է Իրանին եւ Թուրքմենստանին:
«Իրանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խոչընդոտի Կասպից ծովի կարգավիճակի հարցերի լուծմանը, իսկ Թուրքմենստանը կրկնում է Իրանի գործողությունները»,- նկատել է նաա` հավելելով, որ Թեհրանը չի ցանկանում, որ Կասպից ծովում օտարերկրյա ընկերություններ աշխատեն: Իրանը նաեւ հայտարարել է, թե Կասպից ծովի իր հատվածը շատ փոքր է:




























