Երկիր մոլորակի վրա մեծանում է սեյսմիկ ակտիվությունը, անգամ տեկտոնիկ տեսանկյունից կայուն շրջաններում: Գիտնականների կարծիքով, գլխավոր վտանգը ներկայացնում են այսպես կոչված, սուպերհրաբուխները, որոնց թիվն աշխարհում 20-30 է: Նրանցից մեկը գտնվում է ԱՄՆ Յելոուսթոունում: Եթե այդ գերհրաբուխն արթնանա, այն կոչնչացնի ոչ միայն Ամերիկան, այլ նաեւ աշխարհի կեսը:
Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի քարաբանության ամբիոնի պրոֆեսոր Պավել Պլեչովի խոսքով, հայտնի է այդ գերհրաբուխի երեք ժայթքումներ:
«Առաջինը տեղի է ունեցել 2,1 մլն տարի առաջ, երկրորդը` շուրջ 1,2 մլն տարի առաջ, իսկ վերջինը` 640 հազար տարի առաջ: Մենք կարող ենք սահմանել ժայթքման միջակայքը 600 հազար տարի: Այդ տեսանկյունից, հիմա, հնարավոր է, պատրաստվում է նոր ժայթքում»,- ասել է Պլեչովը:
Միաժամանակ, նրա խոսքով, մեզ դեռ ոչինչ չի սպառնում: «Առնվազն վաղը այն չի ժայթքի»,- վստահեցրել է պրոֆեսորը:




























