Amazon ընկերությունը հայտարարել է սեփական լաբորատորիաներ կառուցելու ծրագրերի մասին կորոնավիրուսի հարցում իր աշխատակիցների առողջությանը հետեւելու համար, հաղորդում է BBC News-ը:
Ընկերությունը հայտնել է, որ հրավիրել է թիմ սեփական աստիճանական թեստավորման լաբորատորիան կառուցելու համար:
ԱՄՆ ողջ տարածքում ընկերության ավելի քան 50 մասնաճյուղերում գրանցվել էին նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքեր: Ընդ որում՝ որոշ կետերում հայտնաբերվել էին մի քանի վարակված աշխատակիցներ:
Ընկերության որոշ աշխատակիցներ քննադատել են գործատուին կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ արձագանքի համար, իսկ մարտին Amazon-ի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել էր Նյու Յորքի պահեստի աշխատակցին, որը կազմակերպել էր բողոքի ցույց ընկերության կողմից ձեռնարկված ոչ այնքան բավարար կանխարգելիչ միջոցների համար:





























