ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլոբալ նավթային շուկայի իրավիճակի հարցով հեռախոսային բանակցություններ են անցկացրել, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել գլոբալ նավթային շուկայի իրավիճակի շուրջ, ներառյալ՝ ՕՊԵԿ+ համաձայնագրի շրջանակում բանակցությունները:

Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված հարցեր: Պուտինն ու ԹՐամփը գնահատել են Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում վարակի կանխարգելման միջոցները:

Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին, ներառյալ՝ համագործակցությունը տիեզերքում: