Միացյալ Նահանգներն արդիականացրել են Գերմանիայի տարածքում տեղակայված B61 տիպի միջուկային մարտագլխիկները, ուրբաթ հայտնել է Der Spiegel պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ գաղտնի գործողությունն անցկացվել էր դեռեւս 2019 թվականի աշնանը: Շուրջ 20 մարտագլխիկ ուղարկվել էր ԱՄՆ երկու օրով, որտեղ դրանց վրա տեղադրվել էր նոր ծրագրային ապահովում: Der Spiegel-ի հաղորդմամբ՝ 48 ժամվա ընթացքում Գերմանիան միջուկային զենքից ազատ գոտի էր, որի մասին ոչ ոք չէր ենթադրում: Գերմանիայի իշխանությունները բունդեսվերին հասցրել են բարձր պատրաստվածության վիճակի այն դեպքում, եթե զենքի փոխադրումն ըստ նախատեսվածի չընթանա:

Ընդ որում՝ dpa գործակալության տեղեկություններով՝ Գերմանիայի ռազմաօդային ուժերը մասնակցել են ՆԱՏՕ-ի գործընկերների հետ գաղտնի վարժանքերում, որոնք ենթադրում էին ատոմային պատերազմ սկսվելու սցենար: Ըստ հաղորդված տեղեկատվության՝ Բունդեսվերը գործարկել էր այդ ժամանակ իր Tornado կործանիչները, որոնք տեղակայված են Բյուխելի մերձակայքում: