Կիրակի երեկոյան ՕՊԵՔ եւ ոչ ՕՊԵՔ երկրերի նախարարները կանցկացնեն հերթական նիստն օֆլայն ձեւաչափով, «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել է էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության ղեկավար, նախարարի խորհրդական Զամինա Ալիեւան։

«Հանդիպումը կկայանա խորհրդակցությունների ձեւաչափով այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՕՊԵՔ եւ ոչ ՕՊԵՔ երկրների նախարարների 9-րդ նիստի արդյունքներից»,-ասել է Ալիեւան։

Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի, թագաժառանգ Աբդուլ Ազիզ բին Սալմանի եւ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի նախագահության ներքո։

«Հանդիպմանը կմասնակցեն ՕՊԵՔ անդամ երկրներն ու պետությունները՝ «Համագործակցության մասին հռչակագրի» մասնակից հանդիսացող կարտելից դուրս։