Amazon.com ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն ռիթեյլերն է, երեկ` ապրիլի 26-ին հրապարակել է իր ֆինանսական հաշվետվությունը ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար: Ընկերության եկամուտները կազմել են 9,86 մլրդ դոլար, ինչը 38 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը` 7,13 մլրդ:
Amazon.com-ի մաքուր հասույթը կազմել է 201 մլն դոլար` 2010թ. առաջին եռամսյակի 299 մլն դոլարի դիմաց: Այդկերպ հսկայի հասույթը նվազել է 33 տոկոսով: Օպերացիոն եկամուտը կազմել է 322 մլն դրամ:





























