Ազգային ժողովը ապրիլի 13-ին առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք ի դեմս առողջապահության նախարարության առաջարկել է Կառավարությունը:
Դրանց թվում են՝
«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 114, միաձայն),
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումների կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 115, միաձայն):





























