ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում։





























