LG Electronics ընկերությունը կարտադրի շարժական պրոցեսորներ, որոնք ստեղված են ARM ճարտարապետությամբ: Հարավկորեական ընկերությունը համապատասխան պայմանագիր է ստորագրել բրիտանական ARM Holdings-ի հետ, ով պատասխանատու է այդ ճարտարապետության տարածման համար, ասված է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:
Համաձայնագրի պայմանների համաձայն, LG-ն լիցենզիա է ստացել պրոցեսորներ թողարկել Cortex A9-ի եւ Cortex A15-ի բազայի վրա:
Այդ պրոցեսորներն այլընտրանքային չիպեր են:





























