Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը 10 մլն ռուբլի է տրամադրել Հայաստանի քաղաքացիների օգնության համար։ Այս մասին ապրիլի 13-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Նա պարզաբանեց, որ կամավորների աջակցությամբ օգնություն է ցուցաբերվել, այդ թվում առաջին անհրաժեշտության իրերի տեսքով, որոնք բաժանվել են բոլոր մարզերով։
«Ռուսաստանի հայերի միությունը ամեն օր օգնություն է ցուցաբերում հայրենակիցներին, այդ թվում՝ միանգամյա։ Դիմում է նաեւ Հայաստանի դեսպանությունը։ Աջակցություն է ցուցաբերվում նաեւ Ռուսաստանում հայրենակիցներին»,- հավելեց Անանյանցը։




























