ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե նահանգապետերը, այլ հենց ինքը կորոշի երբ բացել երկրի տնտեսությունը։
«Հակամարտություն եւ խառնաշփոթ ստեղծելու նպատակով որոշ ֆեյքային լրատվամիջոցներ պնդում են, որ նման որոշում ընդունում են նահանգապետներն, այլ ոչ թե Միացյալ Նահանգների նախագահը եւ դաշնային կառավարությունը։ Դա սխալ է։ Դա նախագահի որոշելիքն է մի շարք ծանրակշիռ պատճառներով։ Հաշվի առնելով ասվածը՝ վարչակազմը եւ ես սերտորեն համագործակցում ենք նահանգապետների հետ, եւ դա կշարունակվի։ Նահանգապետների հետ համատեղ եւ այլոց մասնակցությամբ իմ կողմից ընդունված որոշումը կլինի առաջիկայում»,- գրել է Թրամփը Twitter-ում։





























