ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 13-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Դեղամիջոցների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագիծը։

Քննարկման ժամանակ 107 խորհրդարանականներ կողմ քվեարկեցին օրենքի փոփոխություններին, որոնք առաջարկել էր կառավարությունը։

Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանում դեղերի մեծածախ վաճառքի արտոնագրման ժամկետը կերկարաձգվի եւս 4 ամսով։

Տվյալ առաջարկությունը ելնում է տնտեսվարող սուբյեկտների համար մեծածախ վաճառքի արտոնագրման գործընթացի կազմակերպման անհնարինությունից՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ։