Լոնդոնը պարուրված է անսովոր նախատոնական տենդով. տասնյակ հազարավոր մարդիկ ցանկանում են իրենց աչքով տեսնել կատարվելիքը: Արդյունքում կարճաժամկետ վարձով են տրված Լոնդոնի կենտրոնական մասի պատշգամբները, տանիքների դիտարաններն ու սենյակները, որտեղից կարելի է տեսնել ապրիլի 29-ին արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան շարասյունը: Լավագույն տեղերը հանձնվում են 160 դոլարով: Ընդ որում, պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է առաջարկը, հաղորդում է NEWSru.com-ը:

Հարսանիքի գլխավոր փորձը կայացել է այսօր վաղ առավոտյան, Լոնդոնի կենտրոնում: Մթության քողի տակ թագավորական գվարդիայի եւ երեք տեսակի զորքերի ստորաբաժանումները հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում, իսկ առավոտյան շքերթայաին քայլքով անցել են Բուկինգհեմյան պալատից դեպի Վեստմինստերյան աբբայության շենք եւ հակառակը:

Փորձն անցել է առանց խնդիրների, շքերթը կազմակերպվել է անթերի: