Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ շաբաթներին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակման միջոցառումները պահպանելու համար, սակայն նախազգուշացրել է, որ պետք չէ հանգստանալ, այլապես դա կհանգեցնի երկրորդ ալիքի։ «Պատերազմը դեռեւս չի հաղթանակել»,- ասել է նա, հայտնում է Kathimerini-ն։

Նրա խոսքերով՝ զսպման միջոցները թույլ են տվել «թանկարժեք ժամանակ շահել» ազգային առողջապահական համակարգը լավագույնս կազմակերպելու համար։ Այնուամենայնիվ, «նվազագույն ինքնահանգստացումը կարող է հանգեցնել ցավալի հետդարձի», նշել է նա։

Միցոտակիսը հայտնել է, որ նորմալ կյանքին վերադարձը կլինի աստիճանաբար, փուլ առ փուլ եւ միայն գիտական տվյալներով ամրապնդված՝ հավելելով, որ տարեց մարդկանց պաշտպանության միջոցառումները ուժի մեջ են մնում։

Նա նաեւ տեղեկացրել է առողջապահության նոր ազգային համակարգի մասին՝ խոստանալով հարյուրավոր մահճակալներ ավելացնել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, որպեսզի արագ հասնեն Եվրոպայում միջին ցուցանիշին եւ երկիրը պատրաստեն հաջորդ ձմեռվան, երբ վիրուսը «ամենայն հավանականությամբ» կվերադառնա։

Վարչապետը նախազգուշացրել է, որ տնտեսության անկումը 2020թ․ «մեծ» կլինի, սակայն 2021թ․ վերականգնումը կարող է «ավելի մեծ» լինել, եւ հայտարարել է 155 000 գործազուրկների միանվագ 400-ական եվրո օգնություն տալու մասին։