Անհայտ անձինք պղծել են հրեական գերեզմանոցը Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում, հաղորդում է EJP-ն` վկայակոչելով տեղական թերթերը:

Աղբյուրի տվյալներով, Ֆեսահ տոնի ժամանակ կոտրվել են Բեյօղլուում գտնվող գերեզմանոցի 8 գերեզմանաքարեր:

Ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ, ուսումնասիրելով գերեզմանոցում տեղադրված տեսախցիկները:

Եւս մի քանի գերեզմանաքարերի վրա սվաստիկայի նշաններ են արվել: