Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան:
Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:



























