Իշխանությունները պարտավոր են ընտրելու իրավունքից օգտվելու հնարավորությունը ապահովել բոլոր քաղաքացիների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են կազմակերպվել ընտրությունները Միրիկ համայնքում, որտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել եւ մարդիկ մեկուսացված են:
«Բնական է, որ արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ, ես չգիտեմ, թե ինչպիսի մասնակցություն կա Միրիկ համայնքում: Չեմ բացառում, որ մասնակցություն ընդհանրապես չլինի կամ լինի չնչին: Համենայնդեպս, բոլորի համար ընտրելու հնարավորություն ստեղծված են»,-ասաց նա:











