ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հարցերի կոմիտեի համանախագահ Ջեքի Սփիերն աջակցել է ԱՄՆ օգնության փաթեթի վերածրագրավորումը՝ Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում աջակցելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA):
Նրա խոսքով՝ իրենք կփորձեն ֆիսկալ տարվա համար հատկացված 40 մլն դոլարից մի մասը վերաուղղել:
Նա նաեւ նշել է, որ այս պահին համաճարակի ֆոնին կա հիվանդներին աջակցության եւ վիրուսի տարածումը կանխելու անհրաժեշտություն:





























