«Յուքոմ» ընկերության աշխատակիցները, չնայած ազատվելու դիմումներ ներկայացնելուն, շարունակում են աշխատել ցանցի անխափան աշխատանքն ապահովելու համար: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով՝ տնօրենի ուղերձը վկայում է այն մասին, որ ընկերությունն ամեն ինչ անում է, որ ոչ մի խնդիր չառաջանա: «Նրանց հավաստմամբ՝ խնդիրներ չեն առաջանա նաեւ ապագայում: Դրանից բացի, ընկերությունը բավականաչափ կայացած է, լուրջ ռեսուրսներ ունի եւ կարող է ընդունել ճկուն որոշումներ»,- նշեց նա:
Նախարարը հավելեց, թե չգիտի՝ ինչ սաբոտաժի մասին է խոսքը, եթե «Յուքոմի» աշխատակիցներն իրենց գործողություններով փորձում են լուծել որոշակի խնդիրներ: Բաթոյանը նաեւ ընկերությանը շնորհակալություն հայտնեց նախարարությունը ցանցով ապահովելու համար:
Նշենք, որ, լրատվամիջոցների տեղեկություններով, ընկերության մի քանի 100 աշխատակիցներ ազատվելու դիմումներ են ներկայացրել:




























