Վրաստանի քաղաքացիական ռեեստրի գործակալության փոխնախագահ Գեորգի Գաբրիելաշվիլին խորհրդարանական հանձնաժողովի նիստում հաղորդել է, թե վրացական քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը պարբերաբար աճում է:
Վիճակագրական տվյալներով, 2009թ. վրացական քաղաքացիություն է ստացել 3 346 մարդ Ռուսաստանից, 99 մարդ Իսրայելից, 60 մարդ Ուկրաինայից, 46 մարդ Հունաստանից, 45 մարդ ԱՄՆ-ից, 40 մարդ Իրանից եւ 24 մարդ Ղազախստանից:
2010թ.-ի տվյալները հետեւյալն են. Վրաստանի քաղաքացիություն է ստացել 5040 մարդ Ռուսաստանից, 142 մարդ Իսրայելից, 89 մարդ ԱՄՆ-ից, 79 մարդ Հունաստանից, 65 մարդ Իրանից, 56 մարդ Հայաստանից եւ 50 մարդ Ուկրաինայից:





























