ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլի 28-ին կժամանի Երեւան:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերի լայն շրջանակ: