Իհարկե, իրավիճակը ավելի բարդ է, քան պատկերացնում ենք, բայց ամենակարեւորը՝ ունենք վճռականություն, ՀՀ իշխանություններն ունեն վճռականություն միասին կարողանլու ենք ոչ միայն դիմակայել, այլ հաղթանակով դուրս գալու, բայց դրա համար ժամանակ է պետք: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Արցախի նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախում արտակարգ դրության ընթացքում նախագահական ընտրություններ անցկացնելու մասին:
Նա ընդգծեց, որ ընտրությունների մասնակցությունը ցածր ցուցանիշ չի համարում, որովհետեւ առաջին փուլում եղել է եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններ, եւ եղել է նախագահի 14 թեկնածու, իսկ հիմա ընդամենը երկու թեկնածու է. «Դուք տեսնում եք, որ նորմալ ընտրություններ են ընթանում»:
Անդրադառնալով քննադատություններին, որ կորոնվիրուսի տարածման վտանգի պայմաններում պետք չէր ընտրություններ կազմակերպել, Արայիկ Հարությունյանն ասաց. «Ես այդ քննադատություններից մեջ տեսնում եմ շատ արհեստական, քաղաքական ենթատեքստեր: Ժողովուրդն ուզում է ընտրություններ: Ախր, ինչպե՞ս պետք է հետաձգել նախագահական ընտրությունները:
Իսկ եթե նախագահի արտակարգ դրություն հայտարարելու համար թեկնածուներից որևէ մեկը Սահմանադրական դատարան դիմեր, եւ ասեր՝ ի՞նչ հիմունքով ես առանց արտակարգ իրավիճակ հայտարարելու արտակարգ դրություն հայտարարում, եթե արտակարգ դրություն հայտարարելու որեւէ նախապայման չկա: Ասում են՝ մի երկու հոգի հիվանդ կա, բայց դեռ պանդեմիայի նշաններ չկան»,-ասաց նա:
Հարցին, թե կարողանալո՞ւ է իր նախընտրական խոստումներն իրականացնել, մասնավորապես, աշխատավարձեր բարձրացնել, եթե Հայաստանում արտակարգ դրություն է եւ սպասվում է տնտեսական ցուցանիշների անկում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մեր նախընտրական ծրագրերի հիմքում բոլոր այն քայլերն են, որոնք ընկած են մեր ժողովրդի անվտանգության եւ տնտեսական զարգացման հիմքում: Հենց այս ֆորսմաշորային իրավիճակների արտացոլումն է գտել մեր նախընտրական ծրագրերում:











